Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց Կիրանցում նոր ճանապարհի կառուցումը անել հրատապ և մեկ անձից գնմամբ։
Որոշման մեջ նշվում է, որ ավտոմոբիլային նոր ճանապարհի կառուցման աշխատանքների գնման անհետաձգելի պահանջը ծագել է չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով, դրանից ելնելով գնման այլ ձևերի կիրառումը անհնար է։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը այս գործընթացի համար կհատկացվի 9 մլն 613 հազար դրամ։