Խաչատուր Սուքիասյանը երեկ նման ելույթ ունեցել է, բայց ոչ միանշանակ հասկացված այդ նախադասության վերաբերյալ պարոն Սուքիասյանը պարզաբանում է տվել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի երեկվա հայտարարությանը։
«Բանավոր ելույթում հնչեցված դիրքորոշումը չի արտահայտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության դիրքորոշումը»,- ասել է նա։
Անդրադառնալով «գործակալների» վերաբերյալ իշխող ուժի հայտարարություններին, Հովհաննիսյանը նշել է․ «Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ընդդիմության շարքերում կան երրորդ երկրի շարքերը սպասարկող պատգամավորներ, դրա մասին բազմիցս խոսել ենք, իսկ նրանց հետ ամեն բան տեղի է ունենալու ՀՀ իրավակարգի համաձայն։ Կա քաղաքական գործակալական ցանց, գալիս են, քաղաքական տեքստեր են ասում, ամեն բան անում են, որ ՀՀ-ն պետական սահման չունենա, մեզնից առաջ էստեղ Հայկ Մամիջանյանը, Սեյրան Օհանյանը, Գառնիկ Դանիելյանը, նրանք համոզում էին, որ սահմանազատումը սխալ է արվում։ Այ դա է օտարերկրյա գործակալը»,- ասել է նա։