Հետևեք մեզ։

Չեմ ուզում հատ-հատ ասեմ՝ ո՞վ քանի՞ դրամով, քանի՞ ռուբլով, քանի՞ եվրոյով, քանի՞ դոլարով ցույցեր էր անում, որտեղի՞ց էր ստանում հրամանները, ո՞ր դեսպանատնից էր սնվում․ Հայկ Մամիջանյան

13:13, 23 մայիս 2024
Չեմ ուզում հատ-հատ ասեմ՝ ո՞վ քանի՞ դրամով, քանի՞ ռուբլով, քանի՞ եվրոյով, քանի՞ դոլարով ցույցեր էր անում, որտեղի՞ց էր ստանում հրամանները, ո՞ր դեսպանատնից էր սնվում․ Հայկ Մամիջանյան

Իրենց ինչին է պետք գործակալ փնտրել, Աննա Հակոբյանը հայտարարում էր՝ հազարավոր դասալքության դեպքեր կան, ո՞ւր է, այդ թվերը տասնյակներ փոքր էր այդ թվից։ Մուրճն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ, ուր եք, եկեք, տեսնեմ՝ ինչ գործակալական բաներ եք գտնելու։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով իշխող ուժի կողմից «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ քննարկումներին։


«Դա ծիծաղալու է, նրանք դեռ չեն հասկացել, որ ցավոք, իշխանություն են ներկայացնում և ոչ թե վարձու լրագրողներ են, փողով աշխատող ակտիվիստներ։ Չեմ ուզում հատ-հատ ասեմ՝ ով քանի դրամով, քանի ռուբլով, քանի եվրոյով, քանի դոլարով ցույցեր էր անում, որտեղից էր ստանում հրամանները, թե ինչ պետք է անի, հատ առ հատ։ 


Չեմ կարծում, որ այդ օրենքը իրենք երբևէ ՀՀ-ում կընդունեն, որովհետև բա որ հետադարձ ուժ էլ ունեցավ, բա որ հայտնաբերեցինք՝ ով որ դեսպանատնից էր սնվում»,- ասաց Մամիջանյանը։

Վերլուծական