Մենք ասում ենք՝ թող լինի սահմանազատման ու սահմանագծման գործընթաց, թող լինի խաղաղություն, բայց օրենքով լինի։ Այս մասին հայրենադարձների հետ հանդիպմանը ասել է Բագրատ Սրբազանը։
«Ինչո՞ւ թշնամու կողմից երկու տարի առաջ գրավված հողերից չեք խոսում, բայց խոսում եք 90-ականների տարածքներից։ Քանդում եք երկրի ամենապաշտպանված բնագիծը»,- ասել է նա։
Անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը՝ Սրբազանը նշել է․ «Սա աղաղակ է, ճիչ և այդ ճիչն արձագանք է գտել։ Սա տարիներով ձևավորված անհրաժեշտություն չէ, այլ գործընթաց է, որը ծնվել է Արցախի հանձնումից, մեր հայրենիքը կտոր-կտոր փշրելուց հետո»։