Մենք պետք է գուշակե՞նք, թե որ երկրները նկատի ուներ Փաշինյանը՝ խոսելով 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանին «իմիտացիոն օգնության» մասին, թե՞ հետո կասեն։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հակամարտության հենց սկզբից՝ 2020 թվականի աշնանը, Ռուսաստանն ամեն ինչ արեց դրան վերջ տալու համար, ինչպես նախագահ Պուտինն է ասել՝ «որպեսզի Հայաստանը իրեն լքված և մոռացված չզգա»։ Հիշեցնեմ, որ Պուտինն այն ժամանակ բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ։
Դեռևս հոկտեմբերին հրադադարի հավանականություն կար՝ Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Պուտինի առաջարկին, սակայն Հայաստանի վարչապետը նախընտրեց շարունակել ռազմական գործողությունները. Բոլորը գիտեն, թե դա ինչի հանգեցրեց»,-ասել է նա։