Հետևեք մեզ։

Ալիևը որտեղ նստում է, ծաղրում է Փաշինյանին, ասում է՝ հարբեցող ծաղրածու, սա ամբողջ ժողովրդի հարցն է․ Բագրատ Սրբազան

15:58, 23 մայիս 2024
Ալիևը որտեղ նստում է, ծաղրում է Փաշինյանին, ասում է՝ հարբեցող ծաղրածու, սա ամբողջ ժողովրդի հարցն է․ Բագրատ Սրբազան

Ես քո ցերեկով անցած ճանապարհը գիշերով եմ անցել, դու հիմա ճիշտ չես ասում։ Ես կարող էի հետդ չխոսել, որովհետև դուք ստախոսության խողովակ եք։ Այս մասին հայրենադարձների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, դիմելով Civic.am-ի լրագրողին, ասել է Բագրատ Սրբազանը։

 

«Ալիևի տեսանյութի հետ կապված ընդունել եմ, որ որոշակի սխալ տեղեկություն էր, երանի բոլորն այդպես վարվեին, բայց «Nə oldu Pashinyan» երգ չկա՞, կա, Ալիևը որտեղ նստում է, չի՞ ծաղրում Փաշինյանին, ծաղրում է, չի՞ ասել հարբեցող ծաղրածու, ասել է, չի՞ ասել, որ կոլխոզ էլ չի վստահի։

 

Երբ որևէ երկրի ղեկավար որևէ երկրի ղեկավարի վիրավորում է ու ծաղրում, դա միայն այդ երկրի ղեկավարի հարցը չի, ամբողջ ժողովրդի հարցն է»,-ասել է Սրբազանը։

 

Վերլուծական