Հետևեք մեզ։

Մասկը կանխատեսումներ է արել ապագա պատերազմների մասին

16:05, 23 մայիս 2024
Մասկը կանխատեսումներ է արել ապագա պատերազմների մասին

Հետագա պատերազմներում կհաղթեն այն երկրները, որոնց անօդաչու սարքերն ավելի արդյունավետ կլինեն, X սոցիալական ցանցում հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։


Նրա խոսքով, այսուհետ հակամարտությունները կլինեն «անօդաչուների պատերազմներ», որոնցում որոշիչ դեր կունենա դրանց որակը։


«Ավելի կոնկրետ՝ դա ամսական արտադրվող անօդաչու թռչող սարքերի քանակն է՝ բազմապատկած սպանության միջին մակարդակով: Ավելի բարձր գործակից ունեցող կողմը կհաղթի», - պարզաբանեց նա։