Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

17:46, 23 մայիս 2024
Սուրեն Պապիկյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: 

 

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան դե Մույնքին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում:

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները: 

 

Կողմերը քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

 

Վերլուծական