Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում իր ցավակցությունն է հայտնել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Հարգելի դեսպան, խնդրում եմ, ընդունեք իմ անկեղծ ցավակցությունը, սա մեծ ողբերգություն է, ես ցնցված եմ, բայց հույս ունեմ, որ Իրանը պատվով դուրս կգա այս իրավիճակից»,- Իրանի դեսպանին հայտնել է Գագիկ Ծառուկյանը:
Դեսպանն ի պատասխան նշել է, որ ուրախ ու տխուր օրերին Հայաստանն ու Իրանը կողք կողքի են:
«Անչափ շնորհակալ եմ ձեր ներկայության համար, ձեր զորակցության խոսքը մեզ համար շատ արժեքավոր է»,- նշել է դեսպանը: