Հետևեք մեզ։

Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Երասխ

19:47, 23 մայիս 2024
Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Երասխ

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը։

 

Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

 

«Պատիվ է հյուրընկալել Լյուքսեմբուրգի պատվիրակությանը` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլեր գլխավորությամբ: Հյուրերը միացել են Երասխի տարածքում իրականացվող պարեկությանը տեղում առկա իրավիճակի մասին ավելին իմանալու համար»,- նշվում է գրառման մեջ։