Հայաստանի մարմնամարզության հավաքականը վերադարձավ Թուրքիայից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը․ գրում է «Արմենպրեսը»։
«Զվարթնոց» օդանավականում մարզիկներին դիմավորելու էին եկել հավաքականի ներկայացուցիչների ընտանիքի անդամները և բազմաթիվ երկրպագուներ:
Հայաստանի մեծահասակների ընտրանուն դիմավորողների շարքում էին նաև երիտասարդական ընտրանու անդամները` օրեր առաջ Թուրքիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն Համլետ Մանուկյանը և փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականը Անթալիա քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճեց երեք մեդալ: Արթուր Դավթյանը դարձավ առանձին գործիքների հենացատկի ոսկե և նժույգ-թափերի բրոնզե, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր: