Հետևեք մեզ։

Նոր Արեշում ծառը` մոտ 10 մ, արմատախիլ է եղել և շրջվել ավտոճանապարհին

00:18, 24 մայիս 2024
Նոր Արեշում ծառը` մոտ 10 մ, արմատախիլ է եղել և շրջվել ավտոճանապարհին

 

Մայիսի 23-ին, ժամը 22։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 14-րդ փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը (մոտ 10 մ) արմատախիլ է եղել և շրջվել ավտոճանապարհին, ինչից ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։