Այսօր իր բնակարանի խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Քիչ առաջ Մելիքյանը տեղեկացրեց, որ ՔԿ-ում հարուցված վարույթն առնրվում է Ասկերանի համայնքապետարանի գույքին։
Նա նշեց, որ վարույթը հարուցվել է մեկ օր առաջ, դատարանը խուզարկության թույլտվություն է տվել, իրականացվել է խուզարկություն և կալանքի միջնորդություն է ներկայացվել, որը քննվելու է վաղը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում։
Մելիքյանը գործը համարում է քաղաքական։