Հետևեք մեզ։

Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է Սոթքի ուղղությամբ

10:36, 17 ապրիլ 2023
Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է Սոթքի ուղղությամբ
Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:
 
Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: