Հետևեք մեզ։

Սահմանազատման հանձնաժողովները փաստաթուղթ են ստորագրել, 4 գյուղեր «վերադարձվել են» Ադրբեջանին. Մուստաֆաևի գրասենյակ

10:12, 24 մայիս 2024
Սահմանազատման հանձնաժողովները փաստաթուղթ են ստորագրել, 4 գյուղեր «վերադարձվել են» Ադրբեջանին. Մուստաֆաևի գրասենյակ

 

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ 2024 թվականի մայիսի 15-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել Սահմանազատման Հանձնաժողովների հերթական՝ 9-րդ նիստը, համաձայնեցվել է տեխնիկական արձանագրությունը և ստորագրվել Հանձնաժողովների համապատասխան արձանագրությունը։

 

Սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծ, որով սահմանվել են «Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բագանիս Այրում, Աշաղը Ասկիպարայի, Խեյրիմլիի և Գիզիլհաչիլինի տարածքները (6,5 կմ2): վերադարձել Ադրբեջան»։

 

Այսօր ԱՀ պետական ​​սահմանային ծառայության վերահսկողության տակ են վերցրել այդ գյուղերի տարածքները։