ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը գրել է.
«Վերջերս հայտնի ուժերին սպասարկող որոշ տեղեկատվական հարթակներում հաճախ հանդիպում եմ արտահայտության, թե` «ՔՊ-ականները վախենում են, ահաբեկված են...»:
Հարգելիներս,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների քաղաքական հանձնառություններից է նաև սեփական ժողովրդին պաշտպանելը ստից, ատելությունից, նզովքից ու տարբեր տեսակի մանիպուլացիաներից:
Դա ամենևին վախ չէ` նվիրվածություն, հոգատարություն և առաջնորդություն է:
Եվ, ընդհանրապես, ռացիոնալ գտնվելը, շանտաժին ու մանիպուլիացիաներին չտրվելը, և այդ ամենին սառնասրտորեն վերաբերվելը ոչ թե վախի, այլ` ուժի ու կամքի դրսևորում է»։