Վրաստանի խորհրդարանի կողմից նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից «Օտար ազդեցության» օրենքի վրա դրված վետոյի չեղարկումը հստակ հետեւանքներ կունենա Վրաստանի համար։
«Ամերիկայի Ձայն»-ին տված իր հայտարարության մեջ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
Նա նշել է, որ նման քայլի գնալը կազդի եվրոպական երկրների հետ Վրաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ երկրի եվրատլանտյան նկրտումների վրա։
Նշենք, որ մայիսի 28-ին խորհրդարանը կչեղարկի նախագահի վետոն։