Հետևեք մեզ։

2 օր հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

10:26, 24 մայիս 2024
2 օր հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 27-29-ին նույնքանով կբարձրանա։

Այս մասին հաղորդում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։