Մենք հիմա խոսում ենք ապագայի մասին, խաղն ավարտված է: Հարավկովկասյան տարածաշրջանում նոր իրողություն է ի հայտ եկել: Այս մասին Լաչինում COP29-ի շնորհանդեսի արարողության ժամանակ իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը, ի լրումն հակամարտության շուտափույթ լուծմանն ուղղված միջազգային ջանքերի, պաշտպանեց իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման սկզբունքները Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև ներքին տեղահանվածների և փախստականների իրավունքները պաշտպանելու ինքնիշխան իրավունքը, սակայն, երբ տեսնում ենք այդ ավերածությունները, տխրում ենք»,- ասաց Հաջիևը։