Հետևեք մեզ։

Ժամը 11.00-ի դրությամբ հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 12 մեքենա, դրանց ղեկին եղել են անչափահասներ

11:35, 24 մայիս 2024
Ժամը 11.00-ի դրությամբ հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 12 մեքենա, դրանց ղեկին եղել են անչափահասներ
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 11.00-ի դրությամբ։
 
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:
 
Ժամը 11.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։