Հետևեք մեզ։

Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ մի քանի ձագերով․ shamshyan.com (տեսանյութ)

10:01, 24 մայիս 2024
Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ մի քանի ձագերով․ shamshyan.com (տեսանյութ)

Մայիսի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Տաշիր քաղաքի մանկապարտեզից և հայտնել են, որ աղվեսն իր ձագերի հետ գտնվում է մանկապարտեզի վարչական տարածքում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում մանկապարտեզի տնօրինությունը տարհանել է 10 աշխատակցի և 51 երեխայի։

Փրկարարները սկսել են աղվեսի և նրա ձագների որոնման ուղղությամբ աշխատանքներ կատարել, սակայն պարզվել է, որ նրանք հավանաբար մարդկանց աղմուկի պատճառով լքել են տարածքը, ինչից հետո փրկարարները տեղում մանկապարտեզի աշխատակիցների հետ կատարել են մաքրման աշխատանքներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները