ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու քաղաքականության մասին։
Թվիթերյան իր էջում պետքրտուղարը գրել է.
«Ես հայտարարում եմ վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն նրանց համար, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու հետ, այդ թվում՝ «Վրացական երազանքի» առաջարկած «օտարերկրյա ազդեցության» օրենսդրության հետ»: