Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հանդիպել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
«Լսում եմ, Սերգեյ Կուժուգետովիչ, դուք ուզում էիք զեկուցել զորավարժությունների մասին, չէ՞, Խաղաղօվկիանոսյան նավատորմի մասին»,- ասել է պետության ղեկավարը՝ սկսելով զրույցը։
Նախագահի խոսքով՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի անակնկալ ստուգման առաջին փուլն անցել է շատ բարձր մակարդակով։
Շոյգուի խոսքով՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ստուգմանը մասնակցում է ավելի քան 25 հազ. զինվոր, 167 նավ, 12 սուզանավ, 89 ինքնաթիռ և ուղղաթիռ, հաղորդել է Շոյգուն։