Մտնում ենք պայքարի որոշակիության փուլ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը նշեց՝ մայիսի 26-ին նախատեսվող համազգային հանրահավաքի ժամանակ կխոսի շարժման օրակարգային հարցերի մասին։
Հարցին՝ հանրահավաքին կհայտարարվի՞ վարչապետի թեկնածուի անունը, Բագրատ Սրբազանը պատասխանեց.«Որքան էլ դա կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջինը չէ»։
Սրբազանը կարծում է կհաջողվի հեռացնել իշխանություններին։
«Միանշանակ, հաջողվելու խնդիր չկա, սա անհրաժեշտություն է»,- ասում է նա։