Հետևեք մեզ։

Շուռնուխի միջնակարգ դպրոցը այս տարի ունի մեկ շրջանավարտ

16:18, 24 մայիս 2024
Շուռնուխի միջնակարգ դպրոցը այս տարի ունի մեկ շրջանավարտ

Շուռնուխի միջնակարգ դպրոցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վերջին զանգի առթիվ։

«Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտների Վերջին զանգը:  Ձեզ մաղթում եմ խաղաղություն: Խաղաղության հետ միասին ուժեղ  Հայկական Պետություն:

Այսօրվանից սկսե´ք մտածել մեր Հայաստանն ավելի ամուր դարձնելու մասին, քանի որ հենց դուք եք նրա ապագան:

Իսկ Շուռնուխի միջնակարգ դպրոցի այս տարվա շրջանավարտը Մոնիկա Ստեփանյանն է»,- ասված է գրառման մեջ։