Հետևեք մեզ։

Սահմանազատումն ինքնին ապահով կյանքի համար է, բայց այն, ինչ կատարվում է Տավուշում, սահմանազատում չէ, կոպտորեն խախտում է Կիրանցի բնակիչների իրավունքները․ Արման Թաթոյան

16:23, 24 մայիս 2024
Սահմանազատումն ինքնին ապահով կյանքի համար է, բայց այն, ինչ կատարվում է Տավուշում, սահմանազատում չէ, կոպտորեն խախտում է Կիրանցի բնակիչների իրավունքները․ Արման Թաթոյան

Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ հրապարակելով տեսանյութ Կիրանցից։

 

«Սահմանազատումն ինքնին ապահով կյանքի համար է: Այն, ինչ կատարվում է Տավուշում՝ սահմանազատում չէ, կոպտորեն խախտում է Կիրանցի և մյուս գյուղերի բնակիչների իրավունքները։ Չի կարելի թույլ տալ, որ ադրբեջանական հանցագործությունները թաքցվեն աշխարհից»,-գրել է նա։