Կատալոնական «Բարսելոնա»-ն պաշտոնապես հայտարարել է Չավիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բարսելոնա»-ի նախագահ Ժոան Լապորտան ակումբի ներկայացուցիչներին հայտարարել է, որ Չավին չի շարունակի աշխատանքն ակումբի գլխավոր թիմի հետ:
Ակումբը շնորհակալություն է հայտնել իսպանացին մասնագետին թիմում կատարած աշխատանքի համար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի գերմանացի մասնագետ Հանս Ֆլիկը: Ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ Ֆլիկին առաջարկվել է 2 տարվա պայմանագիր: Գերմանացին մասնագետը «Բարսելոնա»-ի ղեկավարության հետ քննարկել է իր հեռանկարային նախագիծը, որը կապված է թիմի հետ: Բացի այդ, Ֆլիկը կատալոնական ակումբից բարձր աշխատավարձ չի պահանջել` հաշվի առնելով ակումբի ծանր ֆինանսական վիճակը: Նշվում է, որ Հանս Ֆլիկի նշանակման մասին «Բարսելոնա»-ն կհայտարարի մայիսի 30-ին: