Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ջեյհուն Մամեդովը կարծում է, թե «անհրաժեշտ է՝ հայ ժողովուրդն իր տեղը ցույց տա Բագրատ Գալստանյանի նման քահանային ու նրա թիկունքում կանգնած հին ռեժիմի մնացորդներին»։
Ըստ այս պատգամավորի՝ «պատմության ընթացքում հիմնական կառույցներից մեկը, որը թույլ չի տվել ադրբեջանցիներին ու հայերին ապրել խաղաղ պայմաններում, հայկական եկեղեցին է»։
«Ի՞նչ է առաջարկում Բագրատը հայ հասարակությանը։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Պատրա՞ստ են արդյոք հայ պետությունն ու հասարակությունը պատերազմի»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։