Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հայաստանի անունից հանդիպմանը մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։
Աղբյուրը նշում է, որ Երևանը վերջերս բացակայում է որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումներից։