Հետևեք մեզ։

Մինչև 2030 թվականը տրանսպորտային միջանցքների զարգացման ծրագիրը կավելացնի ապրանքաշրջանառությունը․ Միշուստին

16:58, 24 մայիս 2024
Մինչև 2030 թվականը տրանսպորտային միջանցքների զարգացման ծրագիրը կավելացնի ապրանքաշրջանառությունը․ Միշուստին

Մինչև 2030 թվականը տրանսպորտային միջանցքների զարգացման գործողությունների ծրագիրը, որն ընդունվել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, կբարձրացնի ապրանքաշրջանառությունը և կարագացնի ապրանքների առաքումը; Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։


«Այսօր ընդունվել է տրանսպորտի ոլորտում գործողությունների ծրագիր, մենք շատ ակտիվորեն զբաղվում ենք ենթակառուցվածքների արդիականացմամբ՝ ներդնելով առաջադեմ տեխնոլոգիաներ և հուսով ենք, որ դա լրացուցիչ հնարավորություններ կբացի մեր ձեռնարկատերերի համար, ինչը շատ կարևոր է, այն կարագացնի ապրանքների առաքումը և կօգնի մեծացնել ընդհանուր առևտրաշրջանառությունը»,- լրագրողներին ասել է Միշուստինը ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո:


Նա հավելել է, որ առաջարկվող միջոցառումները «ընդհանուր առմամբ կբացեն Համագործակցության հզոր տարանցիկ ներուժը»: