Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ԿԺԴՀ այցելելու վավեր հրավեր ունի, նման այցը պատրաստվում է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչպես գիտեք, նախագահ Պուտինը փաստացի վավեր հրավեր ունի պաշտոնական այցով այցելել Հյուսիսային Կորեա։
Այցը նախապատրաստվում է։ Նման ճամփորդության ժամկետների մասին մենք ժամանակին տեղեկացնում ենք»,- ասաց նա։