ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաջորդ շաբաթ արարողություն կանցկացնի՝ ի հիշատակ ուղղաթիռի վթարից զոհված Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս անձանց: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից:
Դենիս Ֆրենսիսը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահը, հայտարարել է, որ միջոցառումը տեղի կունենա մայիսի 30-ին։
Մայիսի 19-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։