Ունենք հայեցակարգ՝ մունիցիպալ ոստիկանության ստեղծման՝ ի շարունակություն պարեկային ծառայության ռեֆորմների։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մեր միջազգային գործընկերների հետ էլ քննարկումներ ունենք։ Օրենսդրական փաթեթի փոփոխության կարիք է լինելու», - ասաց Ավինյանը։