Հետևեք մեզ։

Հրապարակվել են Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները

19:15, 24 մայիս 2024
Հրապարակվել են Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հրապարակել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները:

Ըստ հետաքննության՝ նախագահին տեղափոխող կործանված ուղղաթիռի կորպուսի վրա փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել: Ուղղաթիռը հրդեհվել է միայն լեռանը բախվելուց հետո՝ բարձրություն հավաքելու ժամանակ: Վթարի ենթարկված ուղղաթիռի օդաչուն կարողացել է կապ հաստատել մյուս երկու ուղղաթիռների օդաչուների հետ:

Նշվում է նաև, որ ուղղաթիռի որոնողական աշխատանքները ձգվել են ամբողջ գիշեր մառախուղի, ցրտի և դժվարանցանելի տեղանքի պատճառով, վթարի վայրն էլ հայտնաբերել է իրանական անօդաչու թռչող սարքը: