Հետևեք մեզ։

Պաշտոնաթող վարչապետը գրասենյակ կունենա․ ներկայացվել է ֆինանսավորման կարգը

12:20, 17 ապրիլ 2023
Պաշտոնաթող վարչապետը գրասենյակ կունենա․ ներկայացվել է ֆինանսավորման կարգը

Արդարադատության նախարարությունը նախագiծ է մշակել, որը վերաբերում է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի սպասարկմանը։
Hayastan.news-ի փոխանցմամբ՝ նախ 2022-ին փոփոխություն էր արվել
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում և լրացվել էր «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն` նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը:

 

Այժm, նախագիծ է մշակվել, որով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի` նախատեսվել են գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ՝ գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն  և ապրանքների ձեռքբերում։

 

Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձի առավելագույն չափը պետք է կազմի 2 մլն դրամ:

Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը աշխատավարձերի համար տարեկան կտրվածքով կազմում է 13,8 մլն դրամ։

Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները նախագծում չեն ներկայացվել, նշելով, թե ներկա փուլում դա հնարավոր չէ իրականացնել։