Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի սահմանների երկայնքով ստեղծում է կիբերլաբորատորիաների ցանց:
Այս տեսակետը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային տեղեկատվական անվտանգության վարչության տնօրեն Արթուր Լյուկմանովը։
Նրա խոսքով, այդ լաբորատորիաները ստեղծվել են Էստոնիայում, Լատվիայում, Ֆինլանդիայում, Ռումինիայում, իսկ այս ցանկին կարելի է ավելացնել Վրաստանն ու Մոլդովան։
«Կիբերվարժանքներն անցկացվում են համակարգված հիմունքներով՝ Պենտագոնի հովանու ներքո, և այդ զորավարժությունների ընթացքում փորձարկվում են մեզ հետ կոնֆլիկտի սցենարները թվային դաշտում»,- նշել է Լյուկմանովը։