Ռուսաստանում մոբիլիզացիայի կարիք չկա, այդ մասին նախագահը մեկ անգամ չէ, որ խոսել է: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպես է նա մեկնաբանել Financial Times-ի այն հրապարակումը, թե այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին Ռուսաստանը կարող է կրկին մոբիլիզացիայի դիմել։
«Քիչ հավանական է, որ FT-ն հասկանա իրական պատկերը, կարելի է միայն ասել, գիտեք, որ մենք շատ ակտիվորեն հավաքագրում և շարունակում ենք կամավոր պայմանագրային զինծառայողների հավաքագրումը, դա տեղի է ունենում ամեն օր, և նախագահը մեկ անգամ չէ, որ դա ասել է։ Զինվորականների կարծիքով՝ նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Պեսկովը։