Հետևեք մեզ։

Փրկարարները սահմանազատել են Դավիթ Բեկի փողոցում առաջացած մոտ 2մ խորությամբ փոսը

11:49, 25 մայիս 2024
Փրկարարները սահմանազատել են Դավիթ Բեկի փողոցում առաջացած մոտ 2մ խորությամբ փոսը

 

Մայիսի 25-ին, ժամը 07:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիդ Բեկի փողոցում մոտ 2 մետր խորությամբ փոս է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 7/5 հասցեի մոտակայքում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, տեղի է ունեցել փլուզում:

Տեղեկատվությունը փոխանցվել է Կոմունալ տնտեսության վարչություն։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը։