Հետևեք մեզ։

Ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագույն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար․ Գագիկ Ծառուկյանը այցելել է օլիմպիական ըմբիշներին (տեսանյութ)

12:02, 25 մայիս 2024
Ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագույն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար․ Գագիկ Ծառուկյանը այցելել է օլիմպիական ըմբիշներին (տեսանյութ)

Փարիզ 2024-ին ընդառաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է օլիմպիական ըմբիշներին, ովքեր իրենց ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում: 

«Ժամանակն է, որ ամենաշատ օլիմպիական ուղեգիր ապահոված մեր մարզիկները քաղեն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի պտուղները: Դրա համար ստեղծվել են բոլոր պայմանները, հրավիրվել են լավագույն մասնագետները: 

Մեր մարզիկներին կոչս և ուղերձս մեկն է՝ ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագույն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար: Մեր ժողովուրդն այժմ հաղթանակների ու մարզական ցնծության կարիք շատ է զգում»,-գրել է Ծառուկյանը իր ֆեյսբուքյան էջում։

 

Մանրամասն` տեսանյութում: