Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ն կարող է վկայակոչել պայմանագրի 5-րդ հոդվածը կիբերհարձակման դեպքում. Ստոլտենբերգ

13:01, 25 մայիս 2024
ՆԱՏՕ-ն կարող է վկայակոչել պայմանագրի 5-րդ հոդվածը կիբերհարձակման դեպքում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն կարող է վկայակոչել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը՝ հավաքական պաշտպանության մասին, երկրներից մեկի վրա «լուրջ» կիբերհարձակման դեպքում, Economist-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։


Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրը դառնա զինված հարձակման զոհ, մյուսները դա կհամարեն հարձակում ամբողջ դաշինքի վրա և, որպես դաշնակցին օգնելու մաս, կարող են ձեռնարկել «անհրաժեշտ համարվող գործողություններ», ներառյալ՝ ռազմական։


Հրատարակության համաձայն՝ Ստոլտենբերգը «նախազգուշացրել է Ռուսաստանին» 5-րդ հոդվածը վկայակոչելու հնարավորության մասին, եթե կիբերհարձակումները «լուրջ» լինեն։


«Եթե դրանք (կիբեր հարձակումները - խմբ.) լուրջ են, ապա մենք կարող ենք վկայակոչել 5-րդ հոդվածը և արձագանքել կիբերտարածությունում, ինչպես նաև այլ ոլորտներում՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին», - մեջբերում է հրատարակությունը գլխավոր քարտուղարի խոսքերը։