Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին սոցիալական ցանցերի իր անձնական էջում, անդրադառնալով այաթոլլա Ռաիսիի, Ամիր Աբդոլլահյանի և մյուս զոհերի հուղարկավորությանը, գրել է.
«Իմաստուն ղեկավարության և մեծ, երախտապարտ ու զգոն ժողովրդի հովանու ներքո Իրանի Իսլամական Հանրապետության հաջող առաջընթացի և տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններում նրա կառուցողական ու արդյունավետ դերի մեջ որևէ ընդհատում չի լինի»: