Հետևեք մեզ։

Զելենսկին պատասխանել է իր լեգիտիմության մասին հարցին

14:00, 25 մայիս 2024
Զելենսկին պատասխանել է իր լեգիտիմության մասին հարցին

Վլադիմիր Զելենսկին Horda հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ իրեն չեն մտահոգում մայիսի 20-ից`Ուկրաինայի նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, իր ոչ լեգիտիմության մասին քննարկումները։

 

«Բոլոր ադեկվատ մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես կարդալ օրենքները, կկարդան և կգտնեն եզրակացություն, հետևաբար, սա, անկեղծ ասած, ինձ այնքան էլ չի անհանգստացնում», - ասել է նա՝ նկատի ունենալով Ուկրաինայի Սահմանադրությունը։

 

Նշենք, որ մայիսի 21-ին լրացել է Զելենսկու նախագահության ժամկետը, իսկ նախագահական ընտրություններ չեն անցկացվել: