Հետևեք մեզ։

Ինտենսիվ անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

14:23, 25 մայիս 2024
Ինտենսիվ անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

 

Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 25-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։

 

Երևանում մայիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,  ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

 

Մայիսի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավաչրելյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 27-30-ին նույնքան կբարձրանա։