Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան

17:31, 25 մայիս 2024
Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան

Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում: Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի։ Շատ լավ հիշի՜ր, Նիկոլ Փաշինյան:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:

«Ես ասում եմ, որ խոփդ ուրիշ քարի է կպել։ Դու պատասխանատվության առջև ես կանգնելու բոլոր առումներով։ Սա հստակ եմ ասում, շատ հստակ։ 

Լեգիտիմությունը, ծրարի մեջ փաթաթած, թող տանի` իրենց տունը դնի, պահի, մենք կասենք, թե որտեղ է իր լեգիտիմությունը»,-ասել է նա։