Հետևեք մեզ։

Ինչպես են փորձել լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում (տեսանյութ)

20:51, 25 մայիս 2024
Ինչպես են փորձել լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում (տեսանյութ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է.

«Քիչ առաջ միջադեպ է եղել Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում հաստատված Բագրատ Սրբազանի համարում։ Գտնվելով սենյակում՝ Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել են, թե ինչպես է ներքևի հարկից ոմն մեկը ծակում սենյակի հատակը, որպեսզի այդ անցքից լսողական սարք տեղադրի Սրբազանի սենյակում։

 

Բագրատ Սրբազանի կողմնակիցները շտապ տեղեկացրել են այդ մասին հյուրանոցի ղեկավարությանը և իջել ներքևի հարկ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում։ Ներքևի համարում գտնվող՝ ըստ ամենայնի ԱԱԾ աշխատակիցը, երկար ժամանակ չէր բացում դուռը։ Սրբազանի կողմնակիցները հսկողություն են սահմանել այդ սենյակի մոտ, որպեսզի հասկանան, թե ով է փորձում լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։

 

Քիչ անց նույն վայր են եկել ոստիկանության և ԱԱԾ բազում աշխատակիցներ, որոնց մեջ էր նաև Կենտրոնի Ոստիկանության պետի պաշտոնակատարը։ Նրանք նշված սենյակից դուրս են բերել տեսանյութում պատկերված կնոջը և արագ հեռացել հյուրանոցից»։

 

Տեսանյութն` այստեղ