Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն՝ Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր:
Այս առնչությամբ Վաչե Թովմասյանը գրառում է արել.
«Ավելի հպարտ լինել հնարավոր չէ:
Շնորհակալ եմ, Կարեն Կարագուլյան, որ ինձ առաջարկեցիր Գառնիկի կերպարի, ինձ հավատալու, անընդհատ կողքիս լինելու և ամեն ինչի համար։ Դու ամենատաղանդավոր հայ դերասան ես, ում ես երբևէ տեսել եմ և պատիվ եմ ունեցել աշխատել: Սիրում եմ քեզ, Կարեն: Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կարագուլյանն է»: