Հետևեք մեզ։

Երևանի Սիլիկյան թաղամասի կամրջից մեքենան վայր է ընկել (լուսանկարներ)

08:55, 26 մայիս 2024
Երևանի Սիլիկյան թաղամասի կամրջից մեքենան վայր է ընկել (լուսանկարներ)

Մայիսի 25-ին, ժամը 22:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել ցած:

Փրկարարներն ուղևորին մոտեցրել են շտապօգնությանը և հոսանքազրկել ավտոմեքենան: