Հետևեք մեզ։

Լոռիում աղետ է. միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է, Ալավերդիում ավերվածություններ են, Թումանյան փողոցի մի հատվածը ջրի տակ է (լուսանկարներ)

09:35, 26 մայիս 2024
Լոռիում աղետ է. միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է, Ալավերդիում ավերվածություններ են, Թումանյան փողոցի մի հատվածը ջրի տակ է (լուսանկարներ)

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները:

Դեբեդ գետի վարարած ջրերն այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար. հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Սոցցանցի օգտատերերը հայտնում են, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում  տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան:

Ավերված և անանցանելի են Մ6 մայրողու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը և հավանաբար երկար շաբաթներ աներթևեկելի կլինի մայրուղին:

Ալավերդու գլխավոր Թումանյան փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ են:

 

Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ են և մեքենաներ:

Օգտատեր Հրաչյա Պապինյանը լուսանկարներ է հրապարակել: