Հետևեք մեզ։

Ոստիկանություն տարված քաղաքացիների հանդեպ ամենավատն իրենց պահել են պարեկները, նրանք կոտրել են քաղաքացու օպտիկական ակնոցը․ Ժաննա Ալեքսանյան

13:44, 17 ապրիլ 2023
Ոստիկանություն տարված քաղաքացիների հանդեպ ամենավատն իրենց պահել են պարեկները, նրանք կոտրել են քաղաքացու օպտիկական ակնոցը․ Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն առավոտյան հայտնել էր, որ Ոստիկանության Կենտրոնի բաժին են տարվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։ Քիչ առաջ Ժաննա Ալեքսանյանը գրել է․
 
 
«Կարեն Հակոբյանն ու Արման Երիցյանն ազատ արձակվեցին, իհարկե նրանք հանդես կգան հրապարակայնորեն և կպատմեն դեպքի մանրամասները, բայց մինչ այդ ասեմ, որ ինձ փոխանցեցին, որ իրենց ամենավատը պահել են պարեկները, նախ կոտրել են Կարենի օպտիկական ակնոցը, ապա աչքերի մեջ ինչ որ հեղուկ են պզացրել, որից Կարենը մինչև հիմա ուշքի չի գալիս, մնացածը իրենք կպատմեն։ Սա պարեկների խայտառակ վարքագծի առաջին դեպքը չէ»։