ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրում է.
«Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետեւանքների մասին ՆԳՆ եւ ՏԿԵՆ զեկույցները եւ ուղեւորվել աղետի գոտի։
Հավելեմ՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ ՆԳ նախարարի տեղակալ - Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են»։